ՓԵԶԵՇՔԻԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԱՄՆ-Ի ՀԵՏ

«Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրահանգել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ», - հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին և դուրս չեն գալու այդ շրջանակից։
Irevanaz.com-ի տվյալներով, վերջին տարիներին Իրանը և Միացյալ Նահանգները միջուկային ծրագրին նվիրված միջնորդավորված բանակցությունների հինգ փուլեր էին անցկացրել։ Վեցերորդ փուլի մեկնարկից մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Իսրայելի հարձակումը Իրանի վրա։


Читайте также

Оставить комментарий