ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԴԵՊԻ ՀՀ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՄԱՐ. ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանի լիարժեք բացահայտման համար: Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:«Մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերջերս տեղի ունեցած վերացումը, ինչը հեռանկարներ է բացում տարածաշրջանի պոտենցիալի լիարժեք բացահայտման համար՝ նպաստելով փոխադարձ առևտրի աճին»,- ասել է փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ տնտեսական կայունության ամրապնդման առանցքային գործոններից մեկը արտաքին գործընկերների հետ համագործակցության ընդլայնումն ու նոր շուկաներ դուրս գալն է։

