ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԳՈ ՕՐ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ՊԱՏՐԻԱՐՔ ԻԼԻԱ II-Ի ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Վրաստանում համազգային սգո օր է հայտարարվել Իլիա II-ի մաhվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարությունը, հաղորդում է 1tv.ge-ն:Համաձայն կառավարության որոշման՝ երկրի ողջ տարածքում վարչական շենքերի վրա պետական դրոշները կխոնարհվեն:
Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում:

