ԻՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԼԻ ԼԱՐԻՋԱՆԻԻ ՄԱՀԸ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մահացել է, հայտնել է նրա գրասենյակը Telegram-ալիքում:
«Ես՝ Աստծո ծառաս, վերամիավորվեցի Աստծո հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ Fars գործակալության տվյալների՝ Լարիջանին ընկել է ԱՄՆ-ի և Իսրայելի կործանիչների հարվածի տակ իր դստեր բնակարանում՝ որդու, տեղակալներից մեկի և մի քանի թիկնապահների հետ միասին:
Հիշեցնենք, որ Թեհրանին հասցված հարվածի ժամանակ Լարիջանիի սպանության մասին հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի շուրջ բանակցությունների համար, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:


Читайте также

Оставить комментарий