ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՓՅՈՒՆԻԿ 2026» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ
Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ 2026» միջազգային որոնողափրկարարական վարժանքները, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ վարժանքների նպատակն է զարգացնել տարբեր երկրների որոնողափրկարարական ուժերի միջև համագործակցության և փոխգործունակության բարձրացման հմտություններ, կատարելագործել հրամանատարական և վերահսկողական մեխանիզմները, բարձրացնել անձնակազմի պատրաստվածությունը, իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ արտակարգ իրավիճակներում, արդյունավետորեն իրականացնել փրկարարական աշխատանքներ ջրում և ցամաքում, ինչպես նաև դժվարանցանելի տեղանքում, անվտանգ կերպով տարհանել օդաչուներին, ապահովել օդային աջակցություն և բարելավել օդային երթևեկության կարգավարների աշխատանքը։
Հաղորդվում է, որ մինչև ապրիլի 17-ը տևող միջազգային վարժանքներում Ադրբեջանը ներկայացված է ռազմաօդային ուժերի օդաչուներով, դեսանտայիններով, որոնողափրկարարական մասնագետներով, օդային երթևեկության կարգավարներով և տեխնիկական անձնակազմի կողմից։

