ՍԱՄԱՆԹԱ ՓԱՈՒԵՐ՝ ԱՅՆՔԱՆ ՀՈՒԶԻՉ Է ՏԵՍՆԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՄԻ ԿՈՂՄ ԴՐՎԵԼ ԹՇՆԱՄԱՆՔԸ

«Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել տասնամյակների թշնամանքը՝ օգնելու հուսահատ կարիքի մեջ գտնվող մարդկանց: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա պաշար և որոնողափրկարարական խումբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սամանթա Փաուերը։