ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱ. ԻՄ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒՄ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԵՐ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՆ, ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Instagram-ում գրառում է կատարել՝ կապված Թուրքիայում երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնության հետ։
«Սիրելի հայրենակիցներ,
Ադրբեջանական ժողովրդի լավագույն որակներից մեկն այն է, որ մենք՝ դրսևորելով միասնություն և համերաշխություն, միշտ պատրաստ ենք օգնել միմյանց և միասին հաղթահարել դժվարություններն ու փորձությունները։ Եղբայրական Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի առաջին իսկ ժամերից ձեր ցուցաբերած աջակցությունը թուրք ժողովրդին ևս մեկ տեսանելի վկայություն է մեր ժողովուրդների միջև եղբայրական, բարեկամական հարաբերությունների և փոխադարձ սիրո անսասանության, ամրության և հավերժության։
Իմ երախտագիտությունն եմ հայտնում երկրաշարժի գոտում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մեր փրկարարներին, բուժաշխատողներին՝ ովքեր ամեն ինչ անում են վիրավորների շուտափույթ ապաքինման համար, դիվանագիտական ծառայության աշխատակիցներին՝ որոնք զբաղված են այս ողբերգությունից տուժած Ադրբեջանի քաղաքացիների հայտնաբերմամբ և տարհանմամբ, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ովքեր անխոնջ լուսաբանում են տեղի ունեցող իրադարձությունները:
Շնորհակալ եմ մեր յուրաքանչյուր հայրենակցին, տեղական ընկերություններին ու կազմակերպություններին, որոնք միացել են մեր երկրում մեկնարկած մարդասիրական օգնության արշավին, հատկապես բոլոր կամավորներին, ովքեր շուրջօրյա ջանասիրաբար աշխատում են օգնության հավաքման կետերում, ոստիկաններին, մի խոսքով՝ բոլորին, ով այսօր կանգնած է Թուրքիայի եղբայրական ժողովրդի կողքին։ Շնորհակալություն մարդասիրության, գթասրտության և կարեկցանքի համար: Ես անկեղծորեն հպարտ եմ, որ ադրբեջանցի եմ:
Մեզանից յուրաքանչյուրը վշտացած է երկրաշարժի զոհերի թվի աճի լուրից։ Թող Ալլահը լուսավորի ողբերգության ժամանակ զոհվածների հոգիները։ Խորը վշտի զգացումով ևս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին և մերձավորներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Վստահ եմ, որ թուրք ժողովրդի կամքն ու տոկունությունը թույլ չեն տա, որ այս դժվար փորձությունը կոտրի նրան։ Թող Ամենակարողը պահպանի մեր աշխարհը: Թուրքիա, մենք քո հետ ենք», - ասվում է հրապարակման մեջ:


Читайте также

Оставить комментарий