ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՐ ԻՐԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԻՑ ՄԱՍՈՒԴ ՓԵԶԵՇՔԻԱՆԻՆ՝ ԱՄՆ ՀԵՏ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԱՌԹԻՎ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն նախօրեյին կայացած հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է իր իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանին՝ ԱՄՆ հետ ձեռք բերված հրադադարի առթիվ։«Այսօր՝ ապրիլի 8-ին Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ շնորհավորելով նրան հրադադարի առթիվ»,-նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Իրանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդասիրական օգնության առաքման առթիվ։

