ՓԵԶԵՇՔԻԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԼԻևԻՆ՝ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։Իլհամ Ալիևը խոստացել է շարունակել մարդասիրական օգնության տրամադրումը, մաղթել, որ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, ասված է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

