ՓԱՇԱԶԱԴԵՆ ԲՈՂՈՔԻ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին՝ ի պատասխան կազմակերպության ապրիլի 23-ի հայտարարության։
«Ցավոք, վերոնշյալ հայտարարության մեջ կոպտորեն խեղաթյուրվում է մեր տարածաշրջանի վերջին իրադարձությունները և նման մոտեցումը անընդունելի է։
Մեր շփումների ընթացքում դուք ինքներդ խոստովանեցիք, որ հայկական եկեղեցիները պարբերաբար փորձում են ազդել ձեզ վրա։ Ցավոք, երևում է, որ այդ փորձերը սկսում են արդյունքներ տալ, և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն օգտագործվում է որպես սադրիչ քարոզչություն տարածելու գործիք։ Ադրբեջանի պատմական հողերը որպես հայկական տարածք ներկայացնելը խախտում է միջազգային իրավունքը և անտեսում պատմական իրողությունները։ <...>
Կոչ ենք անում միջազգային հեղինակություն վայելող Եկեղեցիների համաշխարհային խորհրդին տարածաշրջանային հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը ձևակերպելիս հիմնվել հավասարակշռված, օբյեկտիվ և ստուգված տեղեկատվության վրա», - ասված է հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий