ԲԱՅՐԱՄՈՎ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Խաղաղության գործընթացի շուրջ Հայաստանի հետ շփումները շարունակվում են մի քանի ուղղություններով, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարի խոսքով՝ կարգավորման գործընթացի այս փուլում Հայաստանի կողմից որևէ լուրջ քայլ չի նկատվում։
«Ադրբեջանը ակնկալիքներ ունի Հայաստանից։ Դրանք տարածքային պահանջներից հրաժարվելն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Մենք հետևում ենք այս գործընթացներին։ Շփումներ կան, բայց դեռևս լուրջ քայլեր չեն նկատվում», - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով, Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիոն գծերի բացման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է:
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները։


Читайте также

Оставить комментарий