ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ՄԻՄՅԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԳԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Մենք ԵԱՀԿ-ին համագործակցություն ենք առաջարկել և դեռ սպասում ենք արձագանքի։
Այս մասին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ նիստում։
«Միևնույն ժամանակ հակամարտության դադարեցումը Հայաստանի և Ադրբեջանի համար լավ հնարավորություն է առաջ շարժվելու, բարիդրացիական հարաբերություններ կառուցելու միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և հարգելու սկզբունքի հիման վրա», - ասել է Բայրամովը։
Պնդելով, որ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է այս գործընթացին, գործնական քայլեր է կատարել այդ ուղղությամբ` Բայրամովն ասել է, թե Հայաստանը դեռ պետք է պատասխանի, և որ Հայաստանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների շարունական խախտումները խիստ մտահոգիչ են. «Հայաստանը դեռ պետք է կատարի եռակողմ հայտարարությունը և ամբողջությամբ հանի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։
Անդրադառնալով ապաշրջափակմանը` արտգործնախարարը շեշտել է` տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային երթուղիների վերականգնման ուշացումը պետք է պատշաճ ուշադրության արժանանա։
«Դա վստահության վերականգման կարևոր եղանակ է։ Զանգեզուրի միջանցքի անհապաղ իրականացումը անհրաժեշտ է ոչ միայն մարդկանց, տրանսպորտային միջոցների անարգել երթևեկության համար Ադրբեջանի և Նախիջևանի միջև, դա նաև կվերականգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը»։