Իրենա Դեգուտյենե. «Լիտվայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանաձեւ է մշակվում»

irevanaz.comԼիտվական Սեյմում մշակվող` «Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման մասին» բանաձեւի ճակատագիրը կախված կլինի միջազգային հանրության՝ հակամարտությունը կարգավորելու ջանքերից:

Այս մասին ասել է Լիտվայի Սեյմի խոսնակ Իրենա Դեգուտյենեն:

«Սեյմի անդամների մեծ խումբը գրանցել է բանաձեւի նախագիծը, որով առաջարկում է հրաժարվել` ոչ թե միջազգային իրավունքով, այլ ուժով ձեռք բերված ստատուս քվոն մշտապես պահպանելու ցանկությունից, ինչը նպաստում է տարածաշրջանում անկայունությանը», - փետրվարի սկզբին Բաքու կատարելիք այցի նախօրեին ասել է բանախոսը:
Նրա խոսքով` բանաձեւի նախագծում խրախուսվում է Եվրամիության առավել ծանրակշիռ ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցի լուծում որոնելու մեջ, ինչը պայմաններ կստեղծի ապահովել` միջազգային իրավունքի գերակայության սկզբունքների իրականացումը:

«Կարծում եմ, որ բանաձեւի ճակատագիրը կախված կլինի նրանից, թե արդյոք Լիտվան՝ որպես ԵԱՀԿ 2011 թ. նախագահող երկիր, կտեսնի՞ այդ հակամարտությունը լուծելու միջազգային հանրության իրական ջանքերը», - ասել է նա:

Ըստ բանախոսի` Ադրբեջանի եւ Լիտվայի միջեւ քաղաքական կապերի ամրապնդմանը կծառայի նաեւ փետրվարի 8-ից 9-ը՝ Սեյմի խոսնակի այցը Բաքու:

«Ադրբեջանը` քաղաքականապես եւ տնտեսապես անկախ պետություն է` շատ ամուր աշխարհաքաղաքական հիմքով: Լիտվան շահագրգռված է` Ադրբեջանի Եվրամիության հետ ավելի ամուր կապերով», - ասել է Դեգուտյենեն:



Читайте также

Оставить комментарий