ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ: «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆՀԱՊԱՂ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ Հայաստանի հերթական սադրանքների մասին Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։
«Լաչինի ճանապարհին այլընտրանքային օժանդակ ճանապարհներով զենք-զինամթերք, անձնակազմ և ականներ տեղափոխելու մասին ստացված տեղեկատվությունը ճշտելու և պարզաբանելու նպատակով՝ մարտի 5-ին ԱՀ ՊՆ օպերատիվ ստորաբաժանում է ուղարկվել տարածք, փորձ է արվել ստուգել Հայաստանից Խանքենդի զենք, զինամթերք, անձնակազմ և ականներ տեղափոխող մեքենաները։ Այս պահին հակառակ կողմից հրետակոծության հետևանքով՝ ԱՀ ԶՈւ անձնակազմի շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Մեր Զինված ուժերի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է:
Նման ագրեսիան և սադրանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ։ Այս գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հսկողության ռեժիմի ներդրման հիմնավորվածությունը։
Նման ռազմական սադրանքները կանխելու համար ադրբեջանական կողմը պահանջում է՝ ապահովել եռակողմ հայտարարության կատարումը, դադարեցնել՝ Հայաստանից ապօրինի զենք-զինամթերքի, անձնակազմի և ականների մատակարարումը, հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերումը ադրբեջանական տարածքներից»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։