Հայաստանին կոչ ենք անում թույլ չտալ ապակառուցողական գործողություններ

irevanaz.com

«Վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության  պետական անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում Խոջավենդի շրջանի Հադրութ ավանի մերձակա անտառային գոտում մնացած հայկական զինված կազմավորումների ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների դեմ»։
Ինչպես հայտնել են արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունում, այդ տարածքները Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից վերջերս ազատագրվել են երկար տարիներ շարունակված հայկական օկուպացիայից։
Տվյալ հարցի կապակցությամբ մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացվել է Ադրբեջանի ՊԱԾ-ի և պաշտպանության նախարարության կողմից՝ «Ադրբեջանի հասցեին պաշտոնական Երևանի հնչեցրած մեղադրանքները անհիմն և անընդունելի են, սադրանքը իրագործել են հայկական զինված կազմավորումների մնացորդները» խորագրով համատեղ հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ իր հերթին, Ադրբեջանի կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ քանակակազմը նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարության կետերի հիման վրա ձեռնարկում է խաղաղության պահպանման համար անհրաժեշտ միջոցներ. «Հարկ է հիշեցնել, որ մեծ ջանքերի արդյունքով ընդունված Հայտարարությունը նախատեսում է հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիովին դադարեցում։ Հայաստանին կոչ ենք անում խիստ պահպանել Եռակողմ հայտարարության պահանջները և առաջիկայում թույլ չտալ նման ապակառուցողական գործունեություններ, որոնք խոչընդոտում են դրա իրագործումը։



Читайте также

Оставить комментарий