ԵՐԵՎԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶՈՐՔԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՂԱՐԱԲԱՂ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների դիտարկման տեխնիկական միջոցները հերթական անգամ ֆիքսել են Խանքենդի-Խալֆալի-Թուրշսու գրունտային ճանապարհով Հայաստանի զինված ուժերի և հայկական ապօրինի զինված կազմավորումների անձնակազմ տեղափոխող մեքենաների տեղաշարժը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Այս մասին հայտնել են պաշտպանության նախարարությունից։
«Ներկայացված տեսանյութերում հստակ երևում է, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների և ապօրինի հայկական զինված կազմավորումների մարտական մեքենաների տեղաշարժը նշված ճանապարհով ուղեկցվում է ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող ԲՏՌ-82Ա մարտական մեքենայով՝ ապահովելու մարտական դիրքեր մեկնող անձնակազմի անվտանգությունը:
Հայտարարում ենք, որ ռազմական բեռների փոխադրումը Հայաստանից Ադրբեջանի Ղարաբաղ տնտեսական շրջան անհապաղ պետք է դադարեցվի, իսկ հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է կարճ ժամանակում զինաթափվեն ու դուրս բերվեն մեր տարածքից։
Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս գործընթացում և կատարի իր պարտավորությունները։ Նմանատիպ անօրինական գործողությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, պահանջում են սահմանային անցակետի ստեղծում Լաչինի ճանապարհին»,- ասվում է ՊՆ հայտարարությունում։