ՀԱՋԻԵՎԸ՝ ԵՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մասնակցել է՝ ԵՄ քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկումներին։
Այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում. «Մենք ծավալուն և մանրամասն քննարկումներ ենք անցկացրել Եվրամիության քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի հետ՝ ներկայացված ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների/դեսպանների մակարդակով։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական տնօրենի տեղակալ Դելֆին Պրոնկին՝ հանդիպմանը համանախագահության համար»:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների հարցով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և Բելգիայում ու Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըգովը։


Читайте также

Оставить комментарий