ՀԱՋԻԵՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԵՏԱՔՆՆԵԼ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՈԼՈՐ ՀԱՅԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր հայամետ քաղաքական գործիչների նկատմամբ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին:
Հիքմեթ Հաջիևը X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում մեջբերել է The New York Post թերթից մի հատված՝ ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի կնոջ հնարավոր իրավախախտումների մասին։
«Փողերն ամեն ինչ որոշում են: ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր հակաադրբեջանական, հայամետ լոբբիստներն ու քաղաքական գործիչները պետք է ենթարկվեն հետագա հետաքննության»,-գրել է Հաջիևը:
The New York Post-ի վերնագրում ասվում է. «Սենատոր Բոբ Մենենդեսի կինը վաճառել է 400 000 դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ ամիսներ առաջ, երբ նրա գրասենյակը խոստովանել է, որ նրան դաշնային հետաքննություն է սպառնում»: