ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԿՎԵՐՍԿՍՎԻ ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հեռախոսազրույցների վերաբերյալ հարցին:
Նեդ Փրայսը հույս է հայտնել, որ այդ երկխոսության միջոցով «հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության»:
«Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենը, ինչն ամենաարդյունավետն է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը:


Читайте также

Оставить комментарий