ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի միջև համապարփակ և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ անդրադառնալով այս ամսվա սկզբին Ղարաբաղում տեղի ունեցած բախումներին:
Նեդ Փրայսը հիշեցրել է, որ լարվածության ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:
«Մենք հորդորել ենք անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար և խուսափել կողմերի միջև հետագա սրացումներից։ Լարվածության վերջին աճը, կարծում ենք, ընդգծում է Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Ու թեև ականատես եղանք լարվածության թեժացման ու բռնությունների, բայց կշարունակենք հանձնառու մնալ կողմերի հետ մեր աշխատանքին», - նշել է Փրայսը։