ԱՄՆ ՊԵՏԴԵՊ. ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող ինտենսիվ բախումների մասին հաղորդագրություններով ու ուշադիր հետևում է մարտերի, ինչպես նաև զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններին», - ասված է հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտի ներկայացուցիրը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման ու էսկալացիայի կանխման համար»։