ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից Ղարաբաղում ռազմական գործողությունների լիովին դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձի կապակցությամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը Բաքվին և Երևանին մատնանշել է շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով, որպեսզի լուծվեն հակամարտության հետ կապված մնացած բոլոր հարցերը։
Այս մասին ասված է՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատրեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ շարունակել ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր չլուծված հարցերի համապարփակ լուծումների որոնման համար»,- ասված է հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий