ԵԱՀԿ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ՝ ԴԵԷՍԿԱԼԱՑԻԱ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԵԱՀԿ-ն իր ծայրաստիճան անհանգստությունն է հայտնել Հարավային Կովկասում գրանցված բախումների և զոհերի առթիվ։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Լեհաստանի նախագահությունը կոչ է արել հայկական և ադրբեջանական կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեէսկալացիա հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար։
«Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», - ասված է թվիթերյան գրառման մեջ:


Читайте также

Оставить комментарий