ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՍԱԿՈՆՖԵՐԱՆՍ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Հանդիպումը ուղղված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հումանիտար համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ տեսակոնֆերանսը անցած տարի դեկտեմբերին Բրյուսելում կայացած չորս առաջնորդների հանդիպումների շարունակությունն է։
Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։