ՌՈՒԲԻՈՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հաղորդագրությունում նշվում է, որ պետքարտուղարը խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։
Թուրքիայի արտգործնախարարը մարտի 25-ին է պաշտոնական այցով մեկնել ԱՄՆ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սա Ֆիդանի առաջին այցն է Վաշինգտոն։
Թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Ֆիդանն ԱՄՆ-ում կքննարկի Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ռազմավարական քայլերը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման հարցեր։
Ավելի վաղ, Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ թուրք պաշտոնյաների, հայտնել էր, որ Էրդողանը ձգտում է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել Թրամփի հետ՝ ընդգծելով Ուկրաինայից մինչև Սիրիա կարևոր միջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումը։