ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՀՀ-ն շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման համար․ դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։
Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 15-ին Նյու Յորքում ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցի ժամանակ։
«Հայաստանն անկեղծորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման գործընթացում՝ հիմնվելով միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետական սահմանի սահմանազատման վրա»,-հայտարարել է Միրզոյանը։


Читайте также

Оставить комментарий