ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՆՇԵԼ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Այս մասին ասվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների հրապարակաց հաղորդագրությունում:
«Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները:Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար», - ասվում հաղորդագրությունում։


Читайте также

Оставить комментарий