ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ԷՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ պատասխանելով հարցին, որ եթե Ղարաբաղի նոր իշխանություններին բերել է ՌԴ-ն, ապա ինչու մի քանի օր հետո նա թույլ տվեց, որ Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա։
«Ադրբեջանը, ինչ արել է մեր դեմ, արել է, որ Ռուսաստանից ձերբազատվի։ Հեղինակազրկի, բացատրի, որ Ռուսաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ժողովուրդն էլ տուժել է», - ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ղարաբաղում ղեկավարներ էր գործուղում իրավիճակը սառեցնելու համար, մինչդեռ Ադրբեջանը դա թույլ չէր տալու․ «Ադրբեջանը չի գնա դրան։ Նա հասկանում էր, որ պետք է արագ այս երկու տարում իր հարցերը լուծի, հակառակ դեպքում՝ խնդիր է ունենալու»։