ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԳՆԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Ռուսներից կախված չէ, առաջին հերթին Ադրբեջանը պետք է թույլ տա, որ բեռը մտնի տարածք, թույլ չի տալու, քաղաքականությունը շատ հստակ է։ Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում ասաց Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Ղաաբաղի համար Հայաստանից ուղարկված հումանիտար բեռի թեմային։
Ինչ վերաբերում է Խանքենդի-Բաքու երկխոսությանը, ապա Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի հետ պետք է գնալ երկխոսության․ «Ստեղծված իրավիճակում պետք չէ օդով թռնել, պետք է իջնել գետնին ու գիտակցել, որ իշխանությունը պատասխանատվություն է կրում, ես կլինեմ թե դուք։ Պետք է կարողանալ սկսել բանակցությունները։ Փաստաթուղթը պատրաստ է, մի ամբողջ 15-20 հատ քայլերից, որ երկկողմանի՝ և՛ Աղդամի կողմից, և՛ Գորիսի կողմից հնարավորություն ստեղծել, առևտուր ստեղծել և այլ խնդիրներին մի փաթեթով լուծում տալ»։
«Ես ադրբեջանցու հետ ապրել եմ իմ ջահել կյանքը՝ 25-26 տարեկան։ Ես գիտեմ՝ ինչ է, գիտեմ՝ ինչից են խոսում։ Հիմա երիտասարդ են, չեն հասկանում, փորձեր են անում։ Դե թող անեն, ո՞վ է խանգարում, մի ամիս էլ, մի 20 օր էլ դիմացեք, հետո՞»,- նշեց Բաբայանը՝ նկատի ունենալով Ղարաբաղի համար պայքարի կոչ անողներին։