ԽԱՆՔԵՆԴԻՅՈՒՄ ՆՈՐ ՃԱԿԱՏՆԵՐ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ

««Արցախում» (Ղարաբաղում - չակերտները Irevanaz.com-ի), անվտանգային խնդիրներին զուգահեռ, ներքաղաքական կյանքը եւս լարված է: «Ժողովուրդ» օրաթերթն «Արցախի» (Ղարաբաղի - չակերտները Irevanaz.com-ի) իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս օրերին «Արցախում»  (Ղարաբաղում - չակերտները Irevanaz.com-ի) ձեւավորվել է երեք ճակատ՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Ռուբեն Վարդանյան: Մեր տեղեկություններով՝ վերջիններս գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, այլ կերպ ասած՝ փորձում են իրենց դիրքերն ամրացնել ու ամուր հենարան ստեղծել իրենց համար «Արցախում» (Ղարաբաղում - չակերտները Irevanaz.com-ի):
Թե որն է անվտանգային նման ծայրահեղ իրավիճակում ներքաղաքական լարումների պատճառը, շատ արցախցիների համար դեռ պարզ չէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս առումով առավել ակտիվ է հատկապես Սամվել Բաբայանը: «Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ վերջինիս մոտ նախընտրական տրամադրություն է. շտաբներ է ձեւավորում, տարբեր ֆորմատներով հանդիպումներ է ունենում քաղաքացիների եւ քաղաքական շրջանակների հետ: Մեզ տեղեկացրին նաեւ, որ Բաբայանն անգամ քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր է անում: Նա «Արցախում» (Ղարաբաղում - չակերտները Irevanaz.com-ի)  ինչ-որ պաշտոն ստանալու անհագուրդ ցանկություն ունի, թեեւ, ինչպես մեզ վստահեցրին, «Արցախում» (Ղարաբաղում - չակերտները Irevanaz.com-ի) Սամվել Բաբայանի նկրտումներին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում. հավանական չեն համարում, որ Արայիկ Հարությունյանը նրան որեւէ պաշտոնի նորից կնշանակի», - գրում է Ժողովուրդ» օրաթերթը:


Читайте также

Оставить комментарий