ՀԱՅ ԲԼՈԳԵՐ ԻՇԽԱՆ ՎԵՐԴՅԱՆԸ՝ ԽԱՆՔԵՆԴԻԻ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

Հայ ակտիվիստ և բլոգեր Իշխան Վերդյանը, ով կողմ է հանդես գալիս Ադրբեջանի և Թուրքիայի հետ շուտափույթ խաղաղության հաստատման օգտին, սոցցանցերում գրել է, որ ողջ աշխարհին հայության ներկայացրած «սրբազան Արցախն» (չակերտները-Խմբ.) իրականում հանցագործ անկլավ է։
«Հայերը չեն պատկերացնում, թե ինչի համար են պայքարում. Նրանք պայքարում են «արցախի» (չակերտները-Խմբ.) համար, բայց չգիտեն, թե իրականում ինչ է դա իրենից ներկայացնում։
«Արցախը» (չակերտները-Խմբ.) գեղեցիկ սրբազան վարագույր է, որի հետևում թաքնված են չտեսնված մասշտաբների թալան և անարխիա։
Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի հանցագործությունները սեփական ժողովրդի և սեփական «երկրի» նկատմամբ բառերով հնարավոր չէ նկարագրել։ Ողջ աշխարհին որպես «սուրբ արցախ» ներկայացվածը իրականում մեկուսի հանցավոր անկլավ է, որտեղ իրավունքների բացակայությունը միակ գործող օրենքն է, իսկ հասարակ բնակիչները պարզապես վախից ճզմված, ձայնից զրկված ստրուկներ են։
«Արցախ» (չակերտները-Խմբ.) կոչվող այս իրավական վակխանալիան շարունակել պահանջող հայ ծնողները հավանաբար մոռացել են, թե ինչպես էին ղարաբաղցի գեներալները նրանց որդիներին ստրուկի պես աշխատացնում և պատժում անհնազանդության համար։ Թեև որդիներն այս մասին չեն պատմի»,- գրել է Վերդյանը։


Читайте также

Оставить комментарий