ԻՇԽԱՆ ՎԵՐԴՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ ԵՂԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ - ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Irevanaz.com»-ի հարցերին պատասխանում է ՀՀ քաղաքացի, հայտնի բլոգեր Իշխան Վերդյանը:
- Բարի օր, պարոն Վերդյան: Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իրավիջակը Հայաստանում, նկատի ունենալով ընդդիմության խաղաղության դեմ մղվող պայքարը:
- Հայաստանի իրավիճակը գնահատում եմ կայուն։ Ընդդիմությունը փորձում է լարվածություն մտցնել, սակայն արժանանում է մարդկանց տոտալ արհամարհանքին։ Ընդդիմությունը չունի ապագայի տեսլական, չունի ծրագիր, նրա միակ գործիքը անկարգություններն ու օրինազանցություններն են, որը, սակայն, արժանանում է ոստիկանության համարժեք պատասխանի։ Ընդհանուր առմամբ, միակ արդյունքը, որին հասնում է ընդդիմությունը`ժողովրդի ծաղրուծանակն է։
- Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները հաջորդեցին Վանեցյանի Մոսկվա կատարած այցին և ցուցարարների շարքում Պուտինի ընկերոջ՝ տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելուն։
- Ոչ, տարօրինակ չի թվում։ Ընդհակառակը, դա օրինաչափ է ու սպասված։ Հայաստանում հակաադրբեջանական քաղաքականության հիմնադիրը եղել է Ռոբերտ Քոչարյանը, նա է միշտ կանգնած եղել այդ քաղաքականության ղեկին, իսկ ձեր թվարկած մյուս անունները ընդամենը երկրորդ կարգի դերակատարներ են, որոնք Հայաստանում չունեն հեղինակություն, շ`անգամ իրենց համախոհների շրջանում։
- Մեր կարծիքով՝ ղարաբաղյան կլանը, «Դաշնակցություն» կուսակցության հետ դաշինքով, չարիքի աղբյուր է, Հայաստանի շարքային քաղաքացիների աղքատացման մեղավորն և պատնեշ է մեր ժողովուրդների միջև խաղաղության հաստատման ճանապարհին։ Կկարողանա՞ արդյոք հայ ժողովուրդը ասել «ոչ» նրանց և թույլ չտալ, որ նրանք վերադառնան իշխանության։
- Ղարաբաղյան կլանը ու դաշնակցությունը այլևս երբեք Հայաստանի իշխանության ղեկին չեն հայտնվի։ Այս վերջին միտինգներով խփվեց նրանց քաղաքական դագաղի վերջին մեխը։