ԻՆՉՈՒ Է ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ ՂԱՐԱԲԱՂ

Պատերազմից հետո հայրենակիցների հետ առաջին մասսայական շփումն անցած տարվա հոկտեմբերին էր․ Բաբայանը հոկտեմբերի 5-ին հանրահավաք անցկացրեց, այն տարընկալումների տեղիք տվեց, ոմանք զարմացած էին, որ պատերազմից հետո Բաբայանին հաջողվել էր 6-7 հարյուր մարդ հանել հրապարակ, այն դեպքում, երբ ի պաշտոնե համարվում էր իշխանությունների «հանցակիցը»։ Ոմանք կատարյալ ձախողում էին համարում այդ ցուցանիշը եւ գուժում ղարաբաղյան երբեմնի կուռքի քաղաքական անփառունակ վախճանի մասին։ Ամիսներ անց Բաբայանը դարձյալ Ղարաբաղում է, իսկ նպատակների մասին կրկին տարբեր վարկածներ կան։
Ասում են՝ առաջիկայում ակտիվանալու ծրագրեր է մշակում՝ իր թիմակիցների հետ, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել՝ դրանից բխող հետեւանքներով։ Մյուս վարկածով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ղարաբաղում նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել․ Բաբայանի հայտնվելն Ղարաբաղում պետք է դիտարկել այս համատեքստում, - գրում է «Հրապարակ» թերթը: