Սամվել Բաբայան. «Չի կարելի գեներալսկի հագուստներ հագնել, կոլխոզի նախագահի հայտարարություններ անել»

irevanaz.comԼեռնային Ղարաբաղի այսպես կոչված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ հայտարարելով, որ «քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի գրաված տարածքները ունեն ռազմավարական նշանակություն»։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ դրվագներ Ս. Բաբայանի հարցազրույցից:
Azatutyun.am.  «Գեներալ-լեյտենանտ Բաբայանը, (azatutyun.am ) ով վեց տարի ղեկավարել է Ղարաբաղի Պաշտպանության բանակը, «Սիվիլնեթի» հետ զրույցում ասում է՝ քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հաջողությունները անսպասելի էին հենց Բաքվի համար, սակայն փաստն այն է, որ ադրբեջանցիները կարողացել են հայտնի դիրքերը գրավել կես կամ մեկ ժամվա մեջ:
«Ես չգիտեմ ով ա մետրով չափել՝ 800 ա՞, թե՞ 1800: Ինչ վերաբերում ա էդ դիրքերին կոնկրետ Մարտակերտի ուղղությամբ, դա երկակի ռազմավարական կետեր են․ առաջինը, ապահովում էր էդ գյուղերը, էդ բնակչությունը ապրելու: Էդ հողերը հենց բնական Ղարաբաղի սահմանն էր, մենք դուրս ենք եկել մեր բնական սահմաններին:
Երկրորդը, էդ տարածքից մենք կարում ենք, մեր բռան մեջ ա լինում ամբողջ հարթավայրը՝ Կիրովաբադից Միրբաշիրով․․․ Հիմա դա մեկը համարում ա ստրատեգիկ ա, ստրատեգիկ չի․․․ Էդ մարդիկ չտեսած՝ ի՞նչ են հասկանում էդ ինչի համար ա: Ասենք, մենք պրոստը հողեր ենք, էլի, գրավել․․․ պրոստը գրավել ենք: Այսինքն, չկան ոչ ստրատեգիկ դիրքեր, մանավանդ Մարտակերտի ուղղությամբ»:
Հայտարարելով, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մեծ քանակությամբ սպառազինություն է գնում՝ շեշտը դնելով հրետանու, հրիթռային և օդային ուժերի վրա և նպատակ ունի հողին հավասարեցնել առաջին գիծն ու քաղաքներ և գյուղեր՝ Բաբայանը հավելում է, թե Հայաստանը չի կարող մրցել Ադրբեջանի հետ ո՛չ ֆինանսական, ո՛չ մարդկային ռեսուրսներով․ - «Դուք պատկերացրեք, որ ինքը Նախիջևանում դնում ա իսրայելական, ռուսական տարբեր ռեակտիվ համակարգներ: Հարց է ծագում՝ ո՞ւմ համար: Դնում ա Ղարաբաղի՞ն խփելու: Ղարաբաղին կարա Ղարաբաղի դիմացին դնի, ոչ թե Նախիջևանում: Այսինքն, երբ որ մենք խոսում ենք, որ մենք պատրաստ ենք իբր հարձակումներ սկսելու, հակառակորդն անպայման օգտվելու ա ու խփելու ա մինչև անգամ Երևան: Երևանից Նախիջևան 42 կիլոմետր ա: Էդ զենքերը, էդ ռեակտիվ հրթիռային համակարգը աշխատում ա 70-ից մինչև 150․․․ Մենք պատրա՞ստ ենք պաշտպանվենք դրանից, մեր ժողովրդին, մեր քաղաքներն ու գյուղերը: Հո նրանով չի՞, որ Բաքու թեյ ենք խմելու: Կարաք Բաքու թեյ խմեք, բայց վախում եմ, իրանք ավելի շուտ հասնեն Երևան՝ թեյ խմելու: Չի կարելի գեներալսկի հագուստներ հագնել, կոլխոզի նախագահի հայտարարություններ անել: Մեր զինվորը չի կարա  էդքան հրթիռ․․․ եթե մի րոպեում մոտավորապես 25 հազար արկ ա թափվելու առաջին գծի վրա, կարա՞ մարդ ընդե կանգնի: Ի՞նչ ա նշանակում՝ մեր հոգին բարձր ա, ինչ ա, հրթի՞ռ ա բռնելու, թե՞ արկ ա բռնելու զինվորը օդում: Մենք պարտավոր ենք զինվորի անվտանգության մասին էլ մտածել»:
Սամվել Բաբայանը առաջարկում է նախևառաջ շեշտը դնել օդային պաշտպանության վրա, քանի որ ադրբեջանական կողմի հեռահար հարվածները՝ հրետանային, հրթիռային, օդուժի, հայկական կողմին են հասնելու օդով»:
Ըստ Սամվել Բաբայանի, սեղանին ոչ թե Ղարաբաղի, այլ ողջ հայոց պետականության հարցն է․ - «Բայց ռազմական ոլորտի ղեկավարությունը ոչ թե սեփական ժողովրդին խաբի, որ մենք, ապեր, մի երկու հրթիռով Բաքուն հողի հետ հավասարեցնելու ենք՝ անգամ չհասկանալով էդ հրթիռի հզորությունը կամ նրա հնարավորությունները: Չի կարելի խաբել սեփական ժողովրդին»:



Читайте также

Оставить комментарий