ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԹԵՄԱՆ ՉԻ ՓԱԿՎԵԼ

«Հրապարակ» թերթը հիշեցնում է, որ, ի թիվս այլ պահանջների, պետնախարարի հրաժարականը ևս ներառված է Լաչինի ճանապարհը բացելու Ադրբեջանի պահանջագրում։ «Եվ չնայած Ղարաբաղի իշխանությունները մերժել են կատարել այդ պահանջները, որոնց մեջ մտնում են նաև սահմանային անցակետում ռենտգեն-սկաների տեղադրումը և ադրբեջանական սահմանապահի ներկայությունը, ինչպես նաև Ղարաբաղի ՊԲ-ի ամբողջական զինաթափումը և հանքերի շահագործման դադարեցումը, սակայն Ադրբեջանն առավել կարևորում է Վարդանյանի հեռացումը։ Այստեղ համոզված են, որ գործարարն Ղարաբաղ է գործուղվել Կրեմլի կողմից, և Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգից ձեռք քաշած ՌԴ իշխանությունները փորձում են նրա միջոցով ապահովել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում», - գրում է «Հրապարակ» թերթը: