ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԵՍ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆԸ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ
«Ռուբեն Վարդանյան, և այլն, և այլն, իրենց հայրենասիրական անկեղծությանը ես չեմ հավատում, ես իրավունք ունեմ չհավատալու այդ մարդու հայրենասիրական պոռթկմանը, բայց լավ է, որ կփորձի գոնե իր բիզնես օբյեկտների համար ներդրումներ անել Ղարաբաղում։
Այս մասին 24news.am–ի տաղավաում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ես տեսնում եմ տարբեր վերլուծական շրջանակներ սկսել են քծնել Վարդանյանին, քծնել նաև իրենց կանանց միջոցով, մտածելով՝ իրենց կգնի ու քաղաքագիտական փտած վերլուծությունները փաթեթով կվաճառեն նրան: Ես վստահ եմ, ես իրավունք ունեմ չհավատելու «Ապրելու երկիր» կուսակցության լիդերների ազնվությանը, երբ ասում են՝ ապրելու երկիր, բաց իրենց երեխաներն ապրում են այլ երկրում: «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարի երկու որդիներն ապրում են այլ երկրում, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ապրում է այլ երկրում, ես իրավունք ունեմ չհավատալու «Ապրելու երկիր» լիդերշիփի ազնվությանը։ Արևմտյան սանկցիաներից խուսափելու բիզնես պրոյեկտների լոլոները թող իրենք կախեն նրանց ականջներին, ովքեր դրանց կհավատան»։
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց՝ ինքը չի բացառում, որ Ռուբեն Վարդանյանը կարող է դառնալ ՀՀ հաջորդ ղեկավարը․ «Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի հեռահար պրոյեկտների մեջ կա դա»։