ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂ Է ԳՆԱՑԵԼ ԿՐԵՄԼԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ օլիգարխ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և «մշտական բնակության է տեղափոխվել Ղարաբաղ»։ Այս մասին նա հայտնել է հրապարակված տեսաուղերձում։
Հայկական լրատվամիջոցները քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին խնդրել են մեկնաբանել այս քայլի հնարավոր պատճառները։
«Ռուբեն Վարդանյանը, հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից, թերևս ցանկանում է այս կերպ խուսափել պատժամիջոցներից։ Ռուսաստանցի շատ միլիարդատերեր հայտնվել են պատժամիջոցների ցուցակներում, իսկ Հայաստանի քաղաքացիներին դա չի սպառնում։ Բայց սա ընդամենը ենթադրություն է, մենք հստակ չենք կարող իմանալ»,- նշել է Բադալյանը։
Քաղտեխնոլոգը չի կարծում, որ գործարարը Ղարաբաղ է գնացել ուղղակի այնտեղ բարեգործությամբ զբաղվելու համար։ Նա հիշեցրել է, որ Վարդանյանը դե ֆակտո «Ապրելու երկիր» կուսակցության նախագահն է։ Նա ունի քաղաքական հավակնություններ, ուստի, Բադալյանի ենթադրությամբ, Վարդանյանը Ղարաբաղ վերադարձը կօգտագործի իր նպատակների համար։
Բացի այդ, փորձագետի խոսքով, տարբեր աղբյուրներից հայտնի է, որ Վարդանյանը որոշակի կապեր ունի Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հետ: «Չեմ կարող ասել, որ նա գտնվում է ղեկավարության մերձավորներից է, բայց այնուամենայնիվ ինչ-որ կապ կա։ Հնարավոր է Կրեմլում նստած ինչ որ մեկը իր մտադրություններն ունի Ղարաբաղի հարցում, և դրանք կիրականանան Վարդանյանի օգնությամբ»։