ԴԻԼԱՐԱ ԷՖԵՆԴԻԵՎԱ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ԹԵԺ ԳԻԾ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Շուշա-Խանքենդի մայրուղու հատվածում ադրբեջանական հասարակության ակցիայի ժամանակ ադրբեջանցի իրավապաշտպան Դիլարա Էֆենդիևան դիմել է՝ ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում բնակվող, ազգությամբ հայ Ադրբեջանի բնակիչիներին՝ մարդասիրական օգնություն կազմակերպելու առաջարկով։
Ինչպես հայտնել է Դիլարա Էֆենդիևան, չնայած անջատողականների և Ղարաբաղի ավազակապետական վարչակազմի ինքնահռչակ «պետական նախարար» Ռուբեն Վարդանյանի փորձերին՝ ճնշում գործադրել տեղի բնակիչների վրա և կանխել նրանց շփումները ադրբեջանցի իրավապաշտպանի հետ՝ նախորդ օրերի համեմատ զանգերի թիվը զգալիորեն աճել է.
«Հաշվի առնելով, որ դիմումները բազմապատիկ են դարձել, ես և իմ գործընկերները որոշեցինք թեժ գիծ ստեղծել մեր կենտրոնին կից։ Մենք պատրաստ ենք հումանիտար խնդիրներ առաջանալու դեպքում օպերատիվ արձագանքել մեր հայրենակիցների խնդրանքներին և բոլոր ջանքերը գործադրել դրանք լուծելու համար։ Թեժ գծի համար՝ +994702779911։ Մեր կողմից երաշխավորում ենք լիակատար գաղտնիություն՝ Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ովքեր դիմել են մեզ»,- ասել է Դ.Էֆենդիևան։
Նա նաև կոչ է արել ղարաբաղցի հայերին չվախենալ ավազակախմբերի մնացորդների հաշվեհարդարից և կապ հաստատել ադրբեջանական կողմի հետ։
«Մեր ժողովուրդները երկխոսության կարիք ունեն։ Միայն միմյանց հետ շփվելով մենք կարող ենք ըմբռնել միմյանց խնդիրները և դրանց համատեղ լուծումը։ Դա կօգնի արագացնել ինտեգրացիոն գործընթացները և կծառայի համակեցության հաստատմանը»,- ամփոփել է Էֆենդիևան։


Читайте также

Оставить комментарий