ԲԱՔՈՒՆ ՉԻ ՇՓՎԻ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ
Բաքուն չի շփվի Ռուբեն Վարդանյանի հետ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ռովշան Սադըղբեյլին։
Ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում՝ Սադըղբեյլին կրկնել է պաշտոնական Բաքվի պնդումը, որ Ադրբեջանը հետևողական և հաջող ջանքեր է գործադրել հայազգի բնակիչների հետ հարաբերություններ հաստատելու համար՝ դրանով իսկ լուծելով տարածաշրջանի ջրամատակարարման, տրանսպորտի և էներգամատակարարման հետ կապված կարևոր խնդիրներ։
«Այդ կապերը անհրաժեշտ է ընդլայնել և շարունակել։ Այդուհանդերձ Ադրբեջանը շփումներ չի ունենա կասկածելի անձանց հետ՝ ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, որն Ադրբեջանի Ղարաբաղյան շրջան է ուղարկվել, որպեսզի խաթարի խաղաղաշինության փխրուն գործընթացը», - հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը։