ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՈՐՔԱՆ ՇՈՒՏ ՀԵՌԱՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Այսօր մեր տարածաշրջանում օտար տարրեր կան։ Նկատի ունեմ Վարդանյանին։ Մենք նրա գործունեությունը համարում ենք հանցավոր և արկածախնդիր։ Նա պետք է հեռանա տարածաշրջանից։ Եվ որքան արագ, այնքան լավ: Որովհետև նա վնասակար և ապակայունացնող գործոն է։ Սրանից առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը, դա խանգարում է տեղի բնակչության վերաինտեգրման գործընթացին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին նպաստել հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ և պատրաստ է դրանք շարունակել ապագայում։