ՍԵՆԱՏՈՐ ԲՈԲ ՄԵՆԵՆԴԵՍԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ

Դատախազների պնդմամբ, Մենենդեսը և նրա հայուհի կինը «կոռուպցիոն հարաբերությունների մեջ են եղել Նյու Ջերսիից երեք գործարարների հետ» և ստացել են «հարյուր հազարավոր դոլարների կաշառք»։
Մասնավորապես, սենատորն, ըստ դատախազների, որպես կաշառք ստացել է կանխիկ գումար, ոսկի, շքեղ մեքենաներ և թանկարժեք այլ իրեր։
Ենթադրվում է նաև, որ Մենենդեսը, գործելով հօգուտ Եգիպտոսի, ճնշում է գործադրել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների վրա: