ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Հայաստանի Քննչական կոմիտեն գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրել։
Նա մեղադրվում է նաև պատերազմի առաջին օրերին «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար, ինչի հետևանքով, ըստ իրավապահների, «հակառակորդն առանց դիմադրության առաջացել և վերահսկողության տակ է վերցրել» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը:
Զինվորական պաշտոնական անփութության համար մեղադրվող Արզումանյանը նոր հոդվածով նաև իշխանությունը չարաշահելու մեջ է մեղադրվում, ինչն ավելի ծանր հանցանք է և պատժվում է 7-13 տարի ազատազրկմամբ։
ՊԲ նախկին հրամանատարին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Շուշայի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնական անփութության համար, նա կալանավորվել է։
/azatutyun/


Читайте также

Оставить комментарий