ԹՈՒՐՔԻԱՆ ԿՍԿՍԻ ՄՍՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԵՎ ԱՎԻԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԷՐԴՈՂԱՆ

Թուրքիան կսկսի մարտական ինքնաթիռների և ավիակիրների արտադրություն, այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, նավերի, ուղղաթիռների և տանկերի միջոցով մենք կարող ենք ինքնուրույն բավարարել մեր կարիքները բազմաթիվ ոլորտներում։ Վաղը մեր մարտական ինքնաթիռներն ու ավիակիրները կավելացվեն այս ցանկին։ Մենք վճռական էինք, աշխատեցինք քրտնաջան, հավատացինք ինքներս մեզ, և 23 տարվա ընթացքում մենք հասանք այս նպատակին»,-հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։


Читайте также

Оставить комментарий