ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ. ՄԵՐ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՐԳԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեղադրել է Եվրոպային իր երկրի նկատմամբ երկակի ստանդատների կիրառման համար:
«Մեր անօդաչու սարքերը, որոնց ձեռքբերումների մասին երգեր են ստեղծում Ուկրաինայում, իսկ Եվրոպայում դրանք անվանում էին Ղարաբաղյան պատերազմում անմեղ մարդկանց սպանելու մեքենաներ։ Նրանք, ովքեր այսօր բարձր են գնահատում Թուրքիայի ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ, անխնա քննադատում էին մեր երկիրը Լիբիայում և Սիրիայում մեր ձեռնարկած քայլերի համար։ Թուրքիան 40 տարվա ընթացքում չի տեսել այն աջակցությունը, որն ակնկալում էր իր դաշնակիցներից՝ ո՛չ իր պաշտպանական կարիքները բավարարելու, ո՛չ իր օրինական անդրսահմանային գործողություններում, ո՛չ ահաբեկչության դեմ պայքարում»,- հավելել է Թուրքիայի նախագահը։