ԷՐԴՈՂԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԼԻՈՎԻՆ ՎՃՌԱԿԱՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԱՅՍՈՒՀԵՏ ԷԼ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Լաչին քաղաքում մայիսի 28-ին՝ Անկախության օրվան նվիրված համերգից առաջ ունեցած ելույթում։
Էրդողանը կոչ է արել դասեր քաղել անցյալից և քայլեր ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղության, վստահության և բարիդրացիության ուղղությամբ: «Մենք հավատում ենք, որ հաղթանակած գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը պատմության մեջ իր անունը կգրի՝ ոորպես տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ», - ասել է Թուրքիայի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Թուրքիան լիովին վճռական է եղբայրական Ադրբեջանի հետ այսուհետ էլ կապերն ամրապնդելու հարցում: «Մենք ադրբեջանական ժողովրդի կողքին կլինենք՝ և վշտի, և ուրախության ժամանակ», - վստահեցրել է Թուրքիայի առաջնորդը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը կշարունակվի հավերժ։