ԱԴՐԲԵՋԱՆՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ 7 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԳԱԶԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ․ ՀԱՋԻԵՎ

Ադրբեջանն աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին, բայց չի մասնակցում 7 միլիարդ դոլարի Գազայի ֆինանսական նախաձեռնությանը, այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը, որպես հիմնադիր անդամ, աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին և խնդիրներին։
Ապագայում Ադրբեջանը կարող է քննարկել Գազայում ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը Խաղաղության խորհրդի մեխանիզմների միջոցով։
Այնուամենայնիվ, ես կցանկանայի պարզաբանել մեկ կետ։
Ադրբեջանը չի պլանավորում մասնակցել Խաղաղության խորհրդի այսօրվա նիստում հայտարարված 7 միլիարդ դոլարի Գազայի ֆինանսական նախաձեռնությանը», - նշել է Հաջիևը։


Читайте также

Оставить комментарий