12 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
12 միլիարդ դոլարի պետական պարտքը չափազանց վտանգավոր է Հայաստանի համար:
Այս մասին հայկական ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է՝ Հայաստանի Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով, Հայաստանում ծախսերի 13 տոկոսն ուղղվում է պարտքերի սպասարկմանը։ Նա նշել է, որ դա մեծ գումար է, որը կարող էր օգտագործվել պաշտպանությունն ուժեղացնելու, տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծման համար։
Սարգսյանը ամենագլխավոր խնդիրն անվանել է այն, որ պարտքի հաշվին ներգրավված միջոցները չեն ներդրվում եկամտաբեր ոլորտներում, որոնք կարող են և՛ պարտքը փակել, և՛ լրացուցիչ եկամուտներ ստեղծել։ «Այս տեմպերով կգա ժամանակը, երբ Հայաստանը ստիպված կլինի պարտքը փոխհատուցել պետական գույքի փոխանցման միջոցով»,- ընդգծել է Սարգսյանը։