ՀՀ-ի մշուշոտ ապագան. վերջին տասը տարիներին Հայաստանն ինտենսիվորեն ծանրացրել է պարտքի բեռը

irevanaz.com

2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է մոտ 6.8 մլրդ դոլար։ Վերջին մեկ տարում այն աճել է ավելի քան 830 մլն դոլարով կամ 14%-ով։ Պետության պարտքը մարում են հենց քաղաքացիները՝ հարկատուները, որոնց վճարած հարկերից գոյանում է պետական բյուջեն։
Վերջին տասը տարիներին Հայաստանն ինտենսիվորեն ծանրացրել է պարտքի բեռը։ Անընդհատ կուտակվող պարտքին զուգահեռ ամեն տարի ավելի ու ավելի շատ գումարներ են պետական բյուջեից ուղղվում դրա սպասարկմանը։ Փոխարենը Հայաստանի տնտեսությունը զրկվում է այդ փողերից, զրկվում է սոցիալապես անապահով շերտը, զրկվում են թոշակառուները ու նպաստառուները, որոնց կարող էին հատկացվել այդ միջոցները։ Մյուս կողմից էլ մշտապես կասկածի տակ է առնվում՝ արդյոք արտաքին աշխարհից վերցված գումարներն արդյունավետ են ծախսվում։ 2007 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը կազմել է մոտ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ տասը տարում պետական պարտքը գրեթե քառապատկվել է։ Տվյալները հրապարակում են Հայաստանի Ֆինանսների նախարարությունը ու Ազգային վիճակագրական ծառայություն։
Պետական պարտքի կտրուկ աճ արձանագրվել է 2009 թվականին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածեց նաև Հայաստանի տնտեսությանը։
Հայաստանի պետական պարտքը եկող տարիներին շարունակելու է ավելանալ։ Պետական բյուջեի եկամուտները չեն կարողանում ամբողջությամբ «փակել» նույն բյուջեով նախատեսված ծախսերը։ Եվ պետությունը միջոցներ է ներգրավում արտաքին ու ներքին աղբյուրներից։ 2018թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքը կկազմի  ՀՆԱ-ի 60.7%-ը։



Читайте также

Оставить комментарий