ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՏՐԱՆԶԻՏ ԵՐԿԻՐ
Հայաստանը իր պատմության մեջ առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր։Report-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
Պետության ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանի հետ խաղաղության հաստատումից հետո աշխատանքներ են տարվում Միջին միջանցքը նրա տարածքով ընդլայնելու ուղղությամբ. «Սա Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ՝ կայուն տրանսպորտի, էներգետիկայի և կապի ուղիներով։ Արդյունքում, իր անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր»։
Իլհամ Ալիևը նշել է, որ սա շահեկան իրավիճակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են օգտվել այս նոր հնարավորությունից։ «Մենք կապում ենք Ադրբեջանի երկու մասերը տրանսպորտային ենթակառուցվածքներով և ստեղծում ենք միջազգային միջանցքների նոր ընդլայնում, որը օգտակար կլինի շատ երկրների համար», - հավելեց նախագահը։

