ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԹՐԱՄՓԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՋԱՆՔԵՐԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ TRIPP ՆԱԽԱԳԻԾՆ Է
Թրամփի վարչակազմի մեր տարածաշրջանում ջանքերի ամենակարևոր արդյունքներից և հիմնական դրսևորումներից մեկը TRIPP նախագիծն է՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում։«Մենք ոչ միայն վերացրել ենք Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան։ Սա, ըստ էության, նշանավորում է առևտրի և համագործակցության սկիզբը։
«Թրամփի երթուղին» ոչ միայն կկապի Ադրբեջանի երկու մասերը, այլև կդառնա բարձր աստիճանի հուսալիությամբ և անվտանգությամբ խոշոր տրանսպորտային միջանցք։ Այն կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջոցով»,- հավելել է Իլհամ Ալիևը։
Նախագահի խոսքով, ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման արարողությունը շատ քրտնաջան աշխատանքի արդյունք է:

